Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
Արգենտինացի կիսապաշտպանը վատ հանդիպում անցկացրեց «Սանդերլենդ»-ի դեմ:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է այսպիսի հանդիպում անցկացնել: Դի Մարիան միակ ֆուտբոլիստն է, ով վատ օր է ունեցել:
Հաջորդ հանդիպման ընթացքում նա կարող է ներկայացվել որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Ես արդեն խոսել եմ նրա հետ, և նա գիտի, թե ինչ բարդ է հարմարվել Անգլիայի Պրեմիեր լիգային»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը: