Մոսկվայի «Սպարտակ»-ն Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում ընկերական հանդիպում անցկացրեց «Ակադեմիսկ»-ի հետ:
Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով հօգուտ ռուսական ակումբի:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց հանդիպմանը և դարձավ դուբլի հեղինակ:
Հավելենք, որ սա «Սպարտակ»-ի վերջին ընկերական հանդիպումն էր:
Մարտի 8-ին մոսկովյան ակումբը Ռուսաստանի առաջնության շրջանակներում կընդունի «Կրասնոդար»-ին: