Արմավիրի թիվ 21 ԸԸՀ նախագահ Գայանե Սուքիասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր հանձնաժողով ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Արմավիրի քաղաքապետի միանգամից երեք թեկնածու՝ Արտակ Գևորգյանը, Մելիք Բաղդասարյանը և Էդուարդ Վարդումյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանը ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է, իսկ Մելիք Բաղդասարյանը Արմավիրի գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի քրոջորդին:
Արդյունքում` մարտի 15-ին կայանալիք` Արմավիրի քաղաքապետի ընտրություններին կարող են մասնակցել գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պողոսյանը:
Մեր տեղեկություններով` ինքնաբացարկի դիմում ներկայացնելու հորդորներ են արվել նաև Նվեր Պողոսյանին, սակայն նա առայժմ նման դիմում չի ներկայացրել: