Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր հավանական տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է Goal.com-ը:
«Հուսով եմ, որ երկար ժամանակ կանցկացնեմ «Բավարիա»-ում: Իմ ձեռքերում առկա է գործող պայմանագիր, և ես պատրաստվում եմ աշխատել միմիայն մյունխենյան ակումբում:
Դեռ ոչ մի առաջարկ չեմ ստացել: Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում, իսկ հիմա ես «Բավարիա»-ի մարզիչն եմ»,- հայտարարել է Գվարդիոլան: