Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը համերգ է տվել Լաս Վեգասում, որի ժամանակ էլ տեղի է ունեցել տհաճ դեպքը, գրում է The Daily Mail-ը:
Համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 27-ին Planet Hollywood Resort & Casino ակումբում, պոկվել է նրա ծոծրակին ամրացված արհեստական մազափունջը: Այդ պահին երգչուհին այնքան տարված է եղել ելույթով, որ չի նկատել կատարվածը:
Ուշադիր երկրպագուները նկարահանել են տեղի ունեցածն ու տեղադրել համացանցում:
http://youtu.be/z-M84xlke_M