Այսօր Կոտայքի մարզի Պռշոյան գյուղում կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած 33-ամյա Արման Թադեւոսյանին վիրահատել են եւ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Այս մասին ի պատասխան Armtimes.com-ի հարցին ասել է «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ վիրավորված տղամարդու վիճակը գնահատվում է ծանր. վիրահատել են նրա ազդրը, կապել արնահոսող անոթը: