Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մխիթարական մրցանակ` նախկին նախագահներին

Ազգային ժողովում քննարկում են Հայաստանի նախկին նախագահների վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը կամ, այլ կերպ ասած, նախկին նախագահների թոշակի հարցը:

Նախատեսվում է, որ թոշակները կավելանան՝ կազմելով գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսը կամ մոտ մեկ միլիոն դրամ: Նաեւ նախկին նախագահներին գրասենյակներն ու ծառայողական ավտոմեքենաները կտրամադրվեն ցմահ, ներկայիս` մինչեւ 70 տարեկանը սահմանի փոխարեն:

Այս հարցերը Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում են շատ հետաքրքիր ներքաղաքական պայմաններում, երբ մի քանի օրերի ընթացքում ներքաղաքական երկար տարիների ու ամիսների ինտրիգ հանդիսացող նախկին երկու նախագահները հանկարծ հայտնվեցին խաղից դուրս վիճակում: Տարիներ շարունակ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, հայաստանյան ներքաղաքական կյանքի շարժիչներ էին՝ մեկը` հրապարակում, մյուսը` ստվերում: Իսկ 2011 թվականի քաղաքագիտական վերլուծությունից հետո նրանք սկսեցին համագործակցությունը՝ ԲՀԿ-ի միջոցով:

Երբ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ մեկ հարվածով քանդեց ԲՀԿ-ի «գորդյան հանգույցը», երկու նախկին նախագահները հայտնվեցին ձեռնունայն վիճակում, եւ նրանք իսկապես արդեն, բառի բուն իմաստով, դարձան քաղաքական թոշակառուներ: Եվ ահա, ներքաղաքական այս զարգացումների ֆոնին, նրանց թոշակը բարձրացնելու եւ ծառայողական միջոցները ցմահ օգտագործման տալու մասին օրինագծի քննարկումը, կարծես, գործող նախագահ Սերժ Սարգսյանի յուրօրինակ մխիթարական մրցանակն է իր երկու մրցակիցներին եւ, այսպես ասած, նախկին կոլեգաներին: Համենայն դեպս, երկուսն էլ Սերժ Սարգսյանի «ձիով քայլից» հետո, երբ լուծվեց Գագիկ Ծառուկյանի` քաղաքական գործունեությունից դուրս գալու հարցը, ըստ էության, ոչինչ չունեցան հակադրելու Սերժ Սարգսյանին:

Բացառված չէ նաեւ, որ Սերժ Սարգսյանը պարզապես նրանց շնորհակալություն է հայտնում առանց դիմադրության դիրքերը թողնելու համար:

Ամեն ինչ կարող էր ներքաղաքական իդիլիայի վերածվել, իհարկե, եթե Սերժ Սարգսյանն էլ միանար նախկին նախագահներին եւ վայելեր քաղաքական թոշակառուի կարգավիճակը: Հայաստանն, այսպիսով, կազատվեր երեք նախագահների բազմաչարչար եռանկյունուց, որը, ինչպես արդյունքներն են ցույց տալիս, մեր պետության համար Բերմուդյան եռանկյունու է վերածվել:

Սակայն սրա հետ մեկտեղ, իհարկե, հարկ է նշել, որ նախագահների այս եռանկյունին քաղաքական ասպարեզից հեռացնելը ինքնանպատակ չի կարող լինել, որովհետեւ այսօր շատ ավելի կարեւոր է հարցը, թե Հայաստանում, ընդհանրապես, ինչ կա այս եռանկյունուց դուրս, եւ եռանկյունուց դուրս եղածը որակապես ինչքանով է տարբերվում երեք նախագահներից: Վերջիվերջո, մի գեղեցիկ օր Սերժ Սարգսյանն էլ կդառնա նախկին նախագահ, սակայն, երկու նախկին նախագահներ արդեն իսկ ունենալով, որպես հասարակություն, պետք է համոզված լինենք, որ առայժմ Հայաստանում նախագահներից հետո հասարակությունը մի բան է լավ մտաբերում՝ ժողովրդական խոսքը հետինի եւ առաջինի մասին: Բանն այն է, որ նրանք, ըստ էության, դառնում են մեկը մյուսից վատ նախագահ եւ մեկը մյուսից վատ ընդդիմադիր: Այնպես որ` եթե չի լինում նրանց իրական եւ բովանդակային այլընտրանք, ապա տարբերություն չկա՝ նրանց իշխանության ձե՞ռքն են հասարակությունն ու պետությունը կրակն ընկնում, թե՞ նրանց ընդդիմության ձեռքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում