ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Գասպարյանն այդ մասին հայտնել է իր մտերիմ շրջապատի ներկայացուցիչներին` իր այդ քայլը բացատրելով ԲՀԿ-ից նեղացած լինելով: Նա ասել է, որ ինքը չգիտի` ինչ պատասխանի այն մարդկանց, ում շուտափույթ իշխանափոխություն է խոստացել: