«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղ Ջեյմի Դորնանը հանդես կգա զինվորական դրամայում: Նա «Անթրոպոիդ» ֆիլմում կմարմնավորի չեխոսլովակյան բանակի զինվորի՝ հայտնում է Screen Daily-ն:
Դերասանը կմարմնավորի չեխոսլովակյան բանակի զինվորի, որը 1942թ. դարձել էր SS-ի օբերգրուպենֆյուրեր Ռեյհարդ Գեյդրիխի սպանության մասնակիցներից մեկը:
Հարձակման մյուս մասնակցին կմարմնավորի դերասան Կիլիան Մերֆին, իսկ ռեժիսորը բրիտանացի Շոն Էլիսն է:
Թիմը նկարահանումներին ձեռնամուխ կլինի ընթացիկ տարվա հունիսին:
Գեյդրիխի ոչնչացման օպերացիան, որը ստացել էր «Անթրոպոիդ » անվանումը, իրականացրել են Յոզեֆ Գաբչիկն ու Յան Կուբիշը, որոնք վերապատրաստվել են մեծ Բրիտանիայում և 1942թ. ուղարկվել Չեխիա: