34-ամյա Ալիշա Կիսը Սուրբ Ծնունդից հետո ունեցավ իր երրորդ որդուն, որին կոչեցին Ջենեզիսն Ալի: Երգչուհին մոտ երկու ամիս չէր ցուցադրում որդուն ու ահա անցած հանգստյան օրերին առաջին անգամ ընտանեկան լուսանկար տեղադրեց փոքրիկի հետ՝ գրում է Elle-ը:
Սև-սպիտակ լուսանկարում նա պատկերված է իր սիրելի տղամարդկանց հետ՝ ամուսնու՝ ռեփեր Սվիզ Բիթսի, առաջին ամուսնությունից ունեցած որդու՝ Կասիմի, ու երկու համատեղ տղաների՝ 4 տարեկան Դաուդի ու 2 ամսական Ալիի հետ:
Ալիշան ու Բիթսը միասին են արդեն 5 տարի: