Ի՞նչ գույնի է զգեստը: Այս հարցը վերջին մի քանի օրերին մոլորակը խելագարության է հասցնում ու մարդկությունը բաժանում երկու հակամարտող կողմերի՝ մի մասն այն տեսնում է սև-կապտավուն, մյուս մասը՝ սպիտակ ու ոսկեգույն:
Եթե դուք դեռ տեղյակ չեք՝ ինչի մասին է խոսքը, ապա տեղեկացնենք, որ Tumblr կայքից մի օգտատեր Swiked նիկով իր էջում տեղադրել էր զգեստի լուսանկար ու հարց տվել՝ ի՞նչ գույնի է այդ զգեստը. «Ի՞նչ գույնի է այն: Մենք արդեն խելագարվում ենք ընկերներով»:
Հարցի քննարկմանը միացել էին գիտնականներ, նյարդաբաններ, հոգեբաններ, ակնաբույժներ:
Վեճերին միացել էին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից, ներառյալ հայտնիները՝ սպիտակա-ոսկեգույնի կողմից էին Քիմ Քարդաշյանը, Ջուլիանա Մուրը, Ջիմմի Ֆելոնը ու այլք, սև-կապտավունի թիմում էին Թեյլոր Սվիֆթը, Ջասթին Բիբերը, Քանյե Ուեսթը:
Ինչպես և ցանկացած աղմկահարույց իրադարձություն, զգեստի ֆենոմենը ծնունդ էր տվել մեծաթիվ ինտերնետ-ծաղրանկարների՝ գրում է Elle-ը: