«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը բանակցություններ է սկսել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:
«Քաղաքայիններ»-ի ղեկավարությունը, որը դժգոհ է Մանուել Պելեգրինիի աշխատանքից, Գվարդիոլային կփորձի համոզել ակումբը գլխավորել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Կարլո Անչելոտիի ծառայություններով: