Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները մեկնել են Կիպրոսի Այա Նապա քաղաք՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին:
Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությամբ առաջին հանդիպումը: Մեր թիմը 1:0 հաշվով հաղթել է Վրաստանի իր հասակակիցներին:
Միակ և հաղթական գոլի հեղինակ է դարձել Էրիկ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամլո ծառայությունը: