Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Նաիրա Զոհրաբյան, Մերկել, Թետչեր․ Ռուբեն Գևորգյանը դեմ է ԲՀԿ-ի ներսում գենդերային վեճին

Հարցազրույց ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի հետ

ԲՀԿ-ում ակտիվ քննարկվում է կուսակցության ապագա նախագահի հարցը: Կուսակցության անդամներից Աբրահամ Մանուկյանը կարծես թե դեմ է կուսակցությանը կին ղեկավար ունենալու տարբերակին: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում կուսակցության ղեկավարի ընտրության հարցում կին-տղամարդ հակադրությամբ առաջնորդվելուն:

– Ամեն մարդ պետք է խոսի իր ունեցած իրավունքի դաշտից, պետք է հասկանա՝ ինքը այդ խոսքի իրավունքն ունի՞, թե՞ ոչ: Ի՞նչ է նշանակում՝ կինը իրավունք չունի կուսակցության ղեկավար լինի. ի՞նչ է. մենք գնում ենք ինչ-որ մեկին բոքսելու կամ Գորվետկում քարածուխ թափելո՞ւ, որ ասենք՝ դա միայն տղամարդուն վայել գործ է, և միայն տղամարդիկ իրավունք ունեն դրանով զբաղվելու:

Քաղաքականությունը, խորհրդարանը խոսքի դաշտ է, մտքի դաշտ է, և այնտեղ պետք է լինեն քաղաքականության մեջ փորձ ունեցող, քաղաքական խոսք ասելու ընդունակ մարդիկ: Կամ երբ ձեր ասած մարդը ասում է՝ կնիկ, ես ուզում եմ հարց տալ. 90-ականների սկզբին հարյուրավոր կանայք տղամարդկանց հետ նետվել էին ազգային գոյամարտի հանուն իրենց հայրենիքի ազատության, Ղարաբաղը թուրքից ազատագրելու , այդ ժամանակ շատ-շատ տղամարդիկ ո՞ւր էին, ինչո՞ւ չէին ասում՝ թող կանայք ռազմաճակատից վերադառնան տուն, նրանց փոխարեն մենք կգնանք պատերազմ: Կամ որ ասում են՝ կինը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, թող նայեն-տեսնեն՝ այսօր Եվրոպայի ամենահզոր երկիր Գերմանիայի կանցլերը Անգելա Մերկելն է, կամ ինչու Անգլիայի վարչապետը կարող է երկաթյա լեդի Մարգարեթ Թեթչերը լինել, իսկ մեր կուսակցության ղեկավարը չի կարող կին լինել:

Հնարավո՞ր է, որ տղամարդիկ մտածում են այսպես. մի՞թե ամբողջ կուսակցությունում չկա մի տղամարդ, որ կինը պետք է ղեկավարի տղամարդկանց այդ բանակը:

– Նորից եմ ասում. կուսակցությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչ բան է քաղաքականությունը, ինչ բան է քաղաքական պայքարը, ովքեր պատրաստ են կուսակցության քաղաքական գիծը առաջ տանել: Քաղաքականությունը ավտոմեքենա կամ կահույք չի, որ ով ուզենա՝ գա ասի՝ ես հնարավորություն ունեմ, ես սա գնում եմ: Գուցե ինչ-որ մարդիկ կարող են փող աշխատել, լավ տնտեսվարող լինել, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող են զբաղվել քաղաքականությամբ: Եթե մարդիկ ունեցել են քաղաքական ամբիցիաներ, նրանք երկար ժամանակ են ունեցել ինքնադրսևորվելու, ինչ-որ քաղաքական խոսք ասելու և ոչ թե տարիներ շարունակ պապանձվելու ու լռելու: Իսկ ձեր նշած անձը այսքան ժամանակ ոչ թե մի բառ, այլ մի ստորակետ չի արտասանել: Ես էլ ակտիվ պատգամավոր եմ, միշտ խոսել եմ ազգային դաշտից, առաջ եմ տարել մեր ազգային գաղափարախոսությունը, բայց երբեք ես ինձ իրավունք չէի վերապահի լինել շոգեքարշի դերում, ուր բազմաբնույթ քաղաքական մարտահրավերների դիմակայելու պիտի պատրաստ լինես:

Մեր կուսակցությունում էլի քաղաքական գործիչ տղամարդիկ կան, ովքեր քաղաքական դաշտում գործելու փորձ ունեն և կարող էին հավակնել այդ տեղին, բայց նրանք էլ, գիտակցելով պահի լրջությունը, իրենց տեղը զիջել են Նաիրա Զոհրաբյանին՝ համարելով, որ նա է եղել մեր կուսակցության շինարարության սկզբնավորողներից մեկը, եղել է կուսակցության խոսքի ու գործի շոգեքարշը և վայելում է ժողովրդի վստահությունը: Ես համարում եմ, որ հիմա ԲՀԿ-ին նման մարդ է պետք: Կուսակցության գնացքը վերջերս բարձրացած մարդիկ չունեն այդ խոսքի դաշտի իրավունքը այդ տունը կառուցած տանտերերին ասելու, թե որտեղ է իրենց տեղը:

Կուսակցությունում քննարկվե՞լ է, թե ապագայում ինչպիսի քաղաքական գիծ պետք է ունենա ԲՀԿ-ն:

– Ես զրուցել եմ բազմաթիվ ԲՀԿ-ականների հետ և կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է շարունակի մնալ ընդդիմադիր դաշտում, պետք է շարունակենք մեր ընդդիմադիր գործունեությունը, որ լինենք մեր խոսքի տերը և մեր կուսակցության կողմից ուղղորդված քաղաքականությունը լինի ի նպաստ ժողովրդի և պետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում