Առաջիկա 3 օրերին ջերմաստիճանը կնվազի, իսկ ամսի վեցից կսկսի տաքանալ: Ըստ ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության փոխանցած տեղեկատվության, մարտի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, իսկ ամսի 6-ից կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:
Շիրակում, Արագածոտնում, Վայոց Ձորի նախալեռներում, Կոտայքում և Գեղարքունիքում մինչև մարտի 7-ը ներառյալ՝ գիշերը կհասնի մինչև -10 աստիճան ցրտի, իսկ ցերեկը կդիտվի 0-ից 5 աստիճան: Նշված շրջաններում առաջիկա 3 օրերին սպասվում են նաև տեղումներ ձյան տեսքով:
Համեմատաբար տաք կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում, որտեղ ցերեկը միջինում կլինի +10, իսկ գիշերը՝ +1: Նշված մարզերում տեղումներ չեն սպասվում: