«Մենք կայանատեղիի՞ փող տանք, լիցենզիայի՞ փող տանք, հաշվիչի՞ փող տանք, ԱՊՊԱ-ի՞… բա տուն հաց չտանե՞նք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին տաքսու մի շարք վարորդներ, որոնք դժգոհում են մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքից:
Տաքսու անհատ վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն և հաշվիչ տեղադրեն, որի արժեքը, վարորդների խոսքով՝ 50-120 հազար դրամ է։ «Տաքսիստները միլիոնատերեր չեն, թողեք հանգիստ աշխատենք, օրվա հաց վաստակենք, օրը գոնե 1000 դրամ տուն չտանե՞նք»,- նշեցին վարորդները։
Մանրամասները՝ տեսանյութում։