Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է էթնիկ հակամարտություն հրահրելու մեջ։ Այս մասին գրում է Milliyet օրաթերթը։
Ավելի վաղ կուսակցության առաջնորդ Սալահեդին Դեմիրթաշը քրդերին զանգվածային բողոքի ակցիաների կոչ էր արել՝ կառավարությանը մեղադրելով այն բանում, որ այն օգտագործում է քրդական խնդրի ժողովրդավարական լուծումը՝ ընթացիկ տարվա հունիսին ծրագրված խորհրդարանական ընտրություններում ձայներ հավաքելու համար։
Փոխվարչապետի խոսքով՝ Դեմիրթաշն անկեղծ չէ քրդական խնդրի լուծմանն առնչվող հարցերում։
Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ կուսակցությունը վնաս չի հասցնի քրդական խնդրի ժողովրդավարական լուծման գործընթացին՝ հայտնել է փոխվարչապետը։
Թուրքիայի իշխանությունները սպասում են, որ PKK-ի գրոհայինները լիովին կլքեն Թուրքիայի տարածքը մինչև այս տարվա մարտի 21-ը։