Երկուշաբթի օրը Լիբիայի 2 նավթահանքեր ենթարկվել են ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») հետ կապված զինյալների հարձակման: Al Wasat լրատվական պորտալի հաղորդմամբ՝ գրոհայինները հարձակվել են նավթահանքերի վրա երկրի կենտրոնական մասում՝ Մաբրուք և Էլ-Բահի շրջանում:
Մարտի մեկի ընթացքում նրանք մի քանի անգամ նավթահանքերը ենթարկել են հրթիռային գնդակոծությունների: Ի պատասխան այդ դիվերսիաների՝ նրանց պաշտպանությունը, որը բաղկացած է կառավարական զորքերին հավատարիմ ուժերից, փոխհրաձգության են անցել հարձակվողների հետ, ինչը մինչև հիմա շարունակվում է: Հայտնի է, որ նավթային օբյեկտների վրա գնդակոծությունների հետևանքով կան վնասվածքներ:
Բացի դրանից՝ ծայրահեղականները վնասել հիմնական խողովակաշարը, որն այդ շրջանի հանքերը կապում է երկրի խոշորագույն Էս-Սիդր նավթալցման նավահանգստի հետ: