«Ուղիղ գիծ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ» ավանդական հաղորդումը կարող է անցկացվել ապրիլի 16-ին՝ «Գոստինի դվորում»։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով հեռուստատեսային ոլորտում ու նախագահի վարչակազմում իր աղբյուրներին:
Տեղեկությունը հաստատել է նաև «Շատեր» առևտրի տան ներկայացուցիչը, որին է պատկանում «Գոստինի դվորը»:
Պուտինի եթերի տեխնիկական նախապատրաստումը արդեն սկսվել է՝ ասել է հաղորդման կազմակերպիչներից մեկի աղբյուրը:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանություններից՝ նշելով, որ «դեռ վաղ է քննարկել» այդ թեման:
Ապրիլի 16-ի «Ուղիղ գիծը» կլինի 3-րդը Պուտինի՝ նախագահական 3-րդ ժամկետում վերընտրվելուց ի վեր ու 13-րդը՝ այդ ձևաչափի գոյության ժամանակից:
Բոլոր ցանկացողները կարող են Պուտինին իրենց հարցերը տալ հեռախոսով, sms-հաղորդագրությունների միջոցով՝ թողնելով հարցերը հաղորդման կայքում կամ տեսահարցը ուղարկելով համացանցի միջոցով: