Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին չի փոխի ակումբային գրանցումը:
« «Բարսելոնա»-ի բոլոր երկրպագուներն են ցանկանում, որ Մեսսին ակումբում մնա երկար ժամանակ: Վստահ եմ, որ նա չի հեռանա, քանի որ ավելի լավ ակումբ չի գտնի ամբողջ աշխարհում»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանական ԶԼՄ-ները բազմիցս գրել են, որ արգենտինացին լարված հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ ու կարող է այլ ակումբ տեղափոխվել: