Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Խրոխտ ընդդիմությունից ԲՀԿ-ն կրկին դառնում է այլընտրանք

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի՝ կուսակցությունը լքելու մասին տարածվող լուրերին և նրա այն հայտարարությանը, թե ինքը որևէ մեկի հետ հակասություններ չունի, իսկ Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, որոնց հետ ինքը ընդհանրապես խնդիրներ չի ունենում, Ուրիխանյանը պատասխանեց. «ԲՀԿ քաղաքական խորհրդում և պատգամավորական խմբակցությունում հարցերը քննարկվում, և որոշումները կայացվում են փոխադարձ վստահության, օրինականության, կարծիքների համադրման, իրար ուս ուսի տալու և օժանդակելու ձևաչափի շրջանակներում: Անձամբ ես իմ կին գործընկերներին անվանում եմ կանայք և ոչ թե կնիկ և միշտ հաշվի եմ նստում նրանց կարծիքի և տեսակետի հետ: ԲՀԿ-ում չի կարող լինել անառողջ մթնոլորտ, իսկ կարծիքների, տեսակետների տարաձայնությունները պետք է լուծել իրար լսելու և իրար հասկանալու մթնոլորտում»:

Ինչպես հայտնի է՝ Աբրահամ Մանուկյանը համարվում էր ԲՀԿ նախագահի հավանական թեկնածու և փորձում էր իր շուրջը համախմբել ԲՀԿ գործարար թևին՝ այդ նպատակին հասնելու համար: Ինչ-որ պահի տեղեկություններ տարածվեցին, որ Մանուկյանը համաձայնել է, որ կուսակցության նախագահ դառնա Նաիրա Զոհրաբյանը, և իրեն վերապահվի կուսակցության, ըստ էության, երկրորդ դեմքի լիազորությունները, երբ նա կզբաղվի կուսակցության ֆինանսավորմամբ և տարածքային կառույցների համակարգմամբ: Սակայն Մանուկյանը համարել է, որ եթե կուսակցության ծախսերը ինքը պետք է հոգա, կամ գոնե առյուծի բաժինը, ապա ինչո՞ւ պետք է դրա ղեկավարումը հանձնի Զոհրաբյանին, թեկուզ ֆորմալ առումով լինի «կնկա տեղակալ»:

Դրանով կարող է պայմանավորված լինել Մանուկյանի հայտարարությունը, չնայած նա փորձելու է համագումարում անցկացնել իր տեսակետը և միայն այնտեղ պարտվելու դեպքում դուրս գալ ԲՀԿ-ից:

Տիգրան Ուրիխանյանը ըստ էության չցանկացավ պատասխանել մեր հարցին, թե արդյոք Մանուկյանի հայտարարությունը կապ ունի՞ կուսակցության նախագահի պաշտոնի համար մղվող պայքարի հետ: «Ես այս հարցի շուրջ որևէ դիտարկում չունեմ և կարծում եմ, որ պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել»,- հայտարարեց նա:

ԲՀԿ-ի համար ավելի կարևոր է ոչ թե այն, թե ով կլինի կուսակցության նախագահը, այլ այն, թե ինչ քաղաքական գիծ կորդեգրի այն, ինչ ուղղությամբ կշարժվի՝ դեպի ՀՀԿ կգնա, թե՞ կկարողանա պահպանել իր անկախությունը:

Այդ իմաստով կարևոր նշանակություն ունի այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Շահութահարկի մասին» օրենքը: Արդյոք ԲՀԿ-ն կո՞ղմ կքվեարկի այս նախագծին, ինչպես ՀՀԿ-ն, թե՞ դեմ, ինչպես ընդդիմադիր խմբակցությունները: Առաջին ընթերցման ժամանակ խորհրդարանական չորս ընդդիմադիր խմբակցությունները դեմ էին քվեարկել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկին: Մեր այս հարցին ի պատասխան՝ Ուրիխանյանը հայտարարեց. «ԲՀԿ-ն մեծ ջանքեր է գործադրել օրենսդրական փաթեթի ձևավորման ուղղությամբ: Կարող եմ ասել, որ մեր բոլոր առաջարկություններն ու նկատառումները ընդունվել են, տեսնենք, թե ինչ կստացվի»:

Իսկ ստացվեց այն, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր հայտարարեց, որ ԲՀԿ-ն քվեարկում է ձեռնպահ, այսինքն՝ ԲՀԿ-ն վերադառնում է գրեթե մեկ տարի առաջ ունեցած իր քաղաքական գծին՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն, այլ անհասկանալի այլընտրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում