Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարծիքով` իսպանացի մասնագետն աշխարհի լավագույն մարզիչն է:
«Գվարդիոլան ուժեղագույնն է իմ ճանաչած մարզիչների թվում: Նա շատ ակտիվ է և կարողանում է արագ վերլուծություններ անել: Պեպը գիտի, թե ինչ է պետք ֆուտբոլիստին և աշխատում է այդ ուղղությամբ»,- Sportal-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ դեմ չի լինի Գերմանիայի քաղաքացիություն ստանալ` նշելով որ իր ընտանիքի հետ հիանալի է զգում այդ երկրում: