Ջարեդ Լետոն ներկայումս պատրաստվում է «Ինքնասպանների ջոկատը» (Suicide Squat) կինոկոմիքսի նկարահանումներին, որում նա պետք է մարմնավորի լեգենդար չարագործ Ջոկերին:
Այդ դերի համար դերասանը պետք է որոշակի փոփոխություններ կատարի իր արտաքինում, և, դատելով նախագծի ռեժիսոր Դևիդ Էյրի թվից, աշխատանքն արդեն ընթացքի մեջ է:
Twitter-ում Էյրը հրապարակել է վարսավիրի մկրատի լուսանկարը, որը պատրաստվում է կտրել ինչ-որ մեկի մազափունջը:
Ավելի ուշ հետևել է և լուծումը՝ Ջարեդի նկարը, որում նա, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ է տվել իր մազերին:
Բացի դրանից՝ դերասանը սափրված է, իսկ նրան վերջին շրջանում հնարավոր էր տեսնել միայն մորուքով:
Twitter-ի իր էջում նա գրել է. «Արդեն կարոտում եմ մորուքս»: