Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Forbes-ի միլիարդատերերի ցուցակում տեղ է գտել 5 հայ գործարար

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը, որում տեղ է գտել 5 հայ գործարար:

Աշխարհի ամենահարուստ հայը Քըրք Քըրքորյանն է: Վերջինիս կարողությունը Forbes-ը գնահատել է 4.2 մլրդ դոլար և տեղավորել 393-րդ հորիզոնականում: Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև ռուսաստանցի գործարար «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը (418-րդ հորիզոնական, 4 մլրդ դոլար), Դանիլ Խաչատուրովը (1190-րդ հորիզիանական, 1.6 մլրդ դոլար), Սերգեյ Գալիցկին (162-րդ հորիզոնական, 8.3 մլրդ դոլար) և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը (1006-րդ հորիզոնական, 1.9 մլրդ դոլար):

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը հերթական անգամ զբաղեցնում է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է 79.2 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում, ինչպես 2014թ., հեռահաղորդակցության մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմն է: Նրա կարողությունը 77,1 միլիարդ դոլար է գնահատվել: Երրորդ տեղում հայտնվել է ներդրող Ուորեն Բաֆեթե՝ 72,7 միլիարդ դոլար կարողությամբ:

Inditex ( Zara, Massimo Dutti և այլ բրենդներ) ընկերության հիմնական սեփականատեր Ամանսիո Օրտեգան երրորդ տեղից չորրորդ տեղն է տեղափոխվել: Իսպանացու կարողությունը Forbes-ը 64,5 միլիարդ դոլար է գնահատել:

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը եզրափակում է աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց հնգյակը, նրա կարողությունը 54,3 միլիարդ դոլար է:

Ամերիկյան Forbes-ի` 2015թ. ցուցակում ներառվել է 1826 մարդ: Նրանց ընդհանուր կարողությունը 7,05 տրիլիոն դոլար է կազմում, որը, անցած տարվա հետ համեմատած, 600 միլիարդ դոլարով ավելի է: 2015թ. վարկանիշի մասնակիցների միջին կարողությունը 3,86 միլիարդ դոլար է կազմում, որը, անցած տարվա հետ համեմատած, 60 միլիոն դոլարով պակաս է:

Վարկանիշային աղյուսակում կա 197 կին: Կանանց շրջանում առաջատարը Wal-Mart-ի համասեփականատեր Քրիստի Ուոլթոնն է: Նա ընդհանուր ցուցակում ութերորդ տեղն է զբաղեցնում` 41,7 միլիարդ դոլար ցուցանիշով: Նրան հետևում են L’Oreal-ի տիրուհի Լիլիան Բետանկուրը (№10, 40,1 միլիարդ դոլար) և Քրիստի Ուոլթոնի ամուսնու քույրը՝ Էլիս Ուոլթոնը (№11, 39,4 միլիարդ դոլար):

Վարկանիշային աղյուսակի ամենաերիտասարդ մասնակիցը Snapchat մեսենջերի 24-ամյա համահիմնադիր Էվան Շպիգելն է (№1250, 1,5 միլիարդ դոլար): Ցուցակում ամենատարեցը 99-ամյա Դևիդ Ռոքֆելլեր-ավագն է, ով 3 միլիարդ դոլար ցուցանիշով 603-րդ տեղում է:

Forbes-ի 2015թ. վարկանիշային աղյուսակում ռեկորդային թվով սկսնակներ կան՝ 290 (նրանցից 71-ը Չինաստանն են ներկայացնում): Սկսնակների թվում են Theranos-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Էլիզաբեթ Հոլմսը (№365, 4,5 միլիարդ դոլար), Airbnb-ի համահիմնադիր Բրայան Չեսկին (№1006, 1,9 միլիարդ դոլար), Snapchat-ի հիմնադիրներ Էվան Շպիգելը և Բոբի Մերֆը (միասին №1250, 1,5 միլիարդ դոլար), բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (№1741, 1 միլիարդ դոլար)

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում