Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Մերկելը «նորմանդական քառյակի» ներկայացուցիչներին հրավիրել է Բեռլին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանական քառյակի» ներկայացուցիչներին հրավիրել է Բեռլին՝ ուկրաինական հարցը քննարկելու: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է մարտի 3-ի գիշերը 4 երկրների ղեկավարների միջև հեռախոսային խոսակցության արդյունքներով:

Մերկելի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայացուցիչների, Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը պետք է տեղի ունենա Գերմանիայի մայրաքաղաքում մարտին:

Հեռախոսային խոսակցության ժամանակ 4 երկրների ղեկավարները հատկանշել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում ձեռք բերված առաջընթացը: Բոլոր կողմերն ընդգծել են կրակի դադարեցման ռեժիմի խիստ պահպանման և ԵԱՀԿ-ի հսկողության տակ ծանր զենքերը հեռացնելու գործընթացը շարունակելու կարևորությունը, ասվում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Մերկելը, Օլանդը, Պորոշենկոն և Պուտինը համաձայնվել են, որ պետք է մեծացնել ԵԱՀԿ-ի դերը: Կազմակերպության հատուկ մոնիթորինգային առաքելությանը խորհուրդ է տրվել ամեն օր հրապարակային տեղեկություն տրամարդել Մինսկի պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին: Երկրների ղեկավարները նաև նպատակահարմար են համարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ավելի ակտիվորեն ներգրավել Դոնբասի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացին:

Հեռախոսազրույցի ընթացքում 3 նախագահներն ու կանցլերը նաև պայմանավորվել են, որ մարտի 6-ին տեղի կունենա 4 երկրների ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումն ուկրաինական հարցով:

Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ՝ «զրուցակիցներն աջակցություն են հայտնել ուկրաինական առաջարկի առթիվ՝ ԵԱՀԿ դիտորդների տեղակայել կրակի դադարեցման ռեժիմի խախտման բոլոր կետերում, մասնավորապես, սկսել 10 բնակավայրերից՝ Սչաստյեից, Պոպասնայայից, Լուգանսկայա կայարանից, Կրիմիսկիյից, Ավդեևկայից, Վոլնովախայից, Գրանիտնոյեից, Լուգանսկոյեից, Շիրոկինոյից, Դոնեցկի օդանավակայանի շրջանից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում