ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը դեռ չի կողմնորոշվել՝ մնա՞լ ԲՀԿ-ում, թե՞ դուրս գալ: «Առաջիկա երկու օրերի ընթացքում կկողմնորոշվեմ»,- ասել է Գասպարյանը:
Մարտի 5-ին նշանակված ԲՀԿ համագումարին իր մասնակցության հարցը ևս Գասպարյանը պայմանավորել է այդ որոշումով. եթե որոշի մնալ՝ կմասնակցի, եթե ոչ, ապա չի մասնակցի: