Լոնդոնի «Չելսի»-ն կարող է նոր դարպասապահի իրավունքներ գնել ամառային տրանսֆերայյին պատուհանի ժամանակ: Պետր Չեխը, հավանաբար, կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Daily Telegraph-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնցիները մի քանի թեկնածություններ են դիտարկում: «Չեսի»-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում են Բրեդ Ֆրիդելը («Տոտենհեմ»), Ռոբերտ Գրինը (ՔՓՌ), Կրեյգ Գորդոնը («Սելթիկ»), Ջոն Ռադին («Նորվիչ»), Շեյ Գիվենը («Ասթոն Վիլա»):
Լոնդոնյան ակումբը դեռ չի բանակցում որևէ այլ ակումբի հետ: