Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզչիչ Կարլես Ռեսկիչը քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ի կադրային քաղաքականությունը:
«Ֆլորենտինո Պերեսը հետևում է միջազգայիան շուկային ու կառուցում հերթական գալակտիկոսը: Հասկանու՞մ եք՝ ինչ ի նկատի ունեմ:
Ռոնալդուն ամբողջ թիմի այցեքարտն է: Պերեսը միջազգային բրենդ է ստեղծում: Վիսենտե դել Բոսկեն ու Անխել դի Մարիան բավականաչափ գեղեցկադեմ չէին «Ռեալ»-ի համար:
Նրանք նման չեն Տոնի Կրոսին ու Խամես Ռոդրիգեսին»,- Ռեսկիչի խոսքերը մեջբերում է Regio7-ը: