Friday, 29 03 2024
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ

Ինչպես կազդի լարիի անկումը Հայաստանի տնտեսության վրա

Թեպետ հարևան Վրաստանում լարիի կուրսը վերջին երկու օրերին որոշակիորեն կայունացել է՝ վրացի տնտեսագետները դժվարանում են կանխատեսել, թե առաջիկայում ինչ պատկեր կլինի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանում արժույթի շուկայում այս օրերին տեղի ունեցողն անկասկած իր ազդեցությունը կթողնի տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

Նրա խոսքերով՝ եթե զբոսաշրջության ոլորտում Հայաստանը կարող է շահել, ապա Վրաստանում բիզնեսներ ունեցող շատ հայ գործարարներ էականորեն կտուժեն. «Մենք բավականին մեծ տուրիստական հոսք ունենք դեպի Վրաստան, այդ տեսանկյունից դրական ազդեցություն կունենա լարիի անկումը: Մեզ մոտից, բնականաբար, դոլար են տանում ու լարի ձեռք բերում, եթե գների թանկացում տեղի չունենա այնքանով, ինչքանով իրենց արժույթն է արժեզրկվում, դա ավելի նպաստավոր կլինի Հայաստանի համար՝ զուտ տուրիզմի առումով:

Իսկ ինչ վերաբերում է թանկացումներին՝ վատ ապրելուն, այդ առումով տնտեսական վիճակի վատացումը բացասաբար կազդի: Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ հայերն այնտեղ բիզնես ունեն, ու նրանց բիզնեսի վրա էլ է ազդելու: Բացի այդ՝ Վրաստանում հարկային համակարգը բավականին արդյունավետ է աշխատում, տարածաշրջանում առաջին երկիրն է, և այդ առումով կոնկրետ հետընթաց կարող է լինել, իսկ տնտեսական գործունեության առումով իրավիճակը ոչ նպաստավոր կարող է դառնալ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Միևնույն ժամանակ Վիլեն Խաչատրյանն ընդգծեց, որ գլոբալ առումով չի կարող այնպես լինել, որ Վրաստանում իրավիճակը վատթարանա, իսկ Հայաստանում ամեն ինչ նորմալ լինի. «Եթե հարևանիդ գործերը լավ չեն, ապա քո գործերը դրանից չեն կարող լավանալ: Իրար փոխկապակցված տնտեսություններ ունենք՝ մեր տնտեսության վրա բոլոր դեպքերում լինելու է բացասական ազդեցություն: Առայժմ Վրաստանի տնտեսությունից տոկոսային կախվածության վերլուծություն չեմ արել»,- ընդգծեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե կախվածությունն, այնուամենայնիվ, չի՞ նվազել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց և Վրաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Կապը եթե այդ տեսանկյունից եք դիտարկում, ապա միևնույն է՝ մեզ Եվրասիական տնտեսական միությանը միացնող երկիրը Վրաստանն է, այս դեպքում՝ տրանզիտային երկիր է: Վրաստանի հետ պայմանագրային հարաբերություններն այս առումով հստակեցված են: Ինչ վերաբերում է հակառակ ուղղություններին, ապա բոլոր դեպքերում՝ Վրաստանն այն երկիրն է, որի միջոցով Հայաստանը և՛ դեպի Եվրասիական տնտեսական միություն, և դեպի՛ Եվրամիության Ասոցացման համաձայնագիր գործառույթներ է իրականացնում: Այսինքն՝ բացի դեպի ԵՏՄ տրանզիտային երկիր լինելուց, Վրաստանը նաև մեր՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրած հարևան երկիրն է: Այս տեսանկյունից որոշակի խաղի կանոններ կարող են փոխվել, բայց թե ինչպես կփոխվեն՝ դեռ հարց է. կօգտագործե՞ն դա մեզ ճնշելու համար, թե՞ հակառակը՝ առայժմ պարզ չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում