Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը մեկնաբանել է Ա Սերիայի 25-րդ տուրում կայացած «Ռոմա»-ի հետ խաղը: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Տևեսը գոլի հեղինակ էր դարձել տուգանային հարվածով:
«Մարզիչն իրավունք ունի զայրացած լինել այդ խաղից հետո: 70-րդ րոպեից հետո շատ վատ խաղ ցուցադրեցինք ու նույնիսկ կարող էինք պարտվել:
Այն բանից հետո, երբ բացեցինք հաշիվը, իսկ մրցակիցը մնաց 10 հոգով, չպետք է ձեռքից բաց թողնեինք այդքան կարևոր հաղթանակը»,- հայտարարել է Տևեսը: