Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը դարձյալ աջ ծնկի հետ կապված խնդիրներ ունի: Այդ մասին հայտնում է AS-ը:
Տեղեկությունների համաձայն` ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ խնդիրներ են ծագել ծանրաբեռնվածության հետևանքով: Վարանը խաղադաշտ է դուրս եկել անընդմեջ 12 հանդիպումներում: Դա հանգեցրել է նրան, որ Վարանը ցավեր է զգացել և նախորդ ամիս բաց թողել «արքայական ակումբ»-ի 4 մարզումները:
Հիշեցնենք` Վարանը ծնկի վիրահատության է ենթարկվել 2013 թվականին: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպումների, հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել 13 անգամ: