«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է, որ չի խուսափի պատասխանատվությունից և պատրաստ է փոխարինել Լիոնել Մեսսիին 11 մետրանոցներն իրանոցնելու հարցում: Վերջին ժամանակահատվածում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը մի քանի անգամ վրիպել է11 մետրանոց նշակետից:
«Ես պատրաստ եմ պատասխանատվությունն ինձ վրա վերցնել: Սակայն Մեսսին բազմաթիվ գոլեր է խփել «Բարսելոնա»-ում: Վստահ ենք, որ նա դարձյալ կանի դա:
Ինչ վերաբերում է իմ ադապտացման հարցին, ապա «Բարսելոնա»-ի խաղին հեշտ է հարմարվել: Ակումբը վաղուց արդեն իր փիլիսոփայությունն է դավանում: Ֆուտբոլիստը, պարզապես, պետք է հասկանա, կարո՞ղ է արդյոք ինտեգրվել այդ փիլիսոփայությանը, թե` ոչ»,- Marca-ն մեջբերում է Ռակիտիչի խոսքերը: