Գիտնականները հաստատում են, որ որոշ մթերքներ ծանր թմրամիջոցներ են։ Միչիգանի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդիկ կարող են կախվածություն ձեռք բերել միայն վերամշակված մթերքներից, օրինակ՝ շոկոլադից, պիցցայից կամ կարտոֆիլի ֆրիից։ Այս մասին հայտնում է Svit 24-ը։
Այդ մթերքները, ինչպես և ծանր թմրամիջոցները, խթանում են ուղեղի այն հատվածները, որոնք կապված են պարգևատրման, հատուցման հետ։ Վնասակար սնունդը կարող է նույնիսկ փոխել մարդու ուղեղը՝ կարծում են գիտնականները։
Կենդանիների վրա անցկացված նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ վերամշակված մթերքները՝ յուղի կամ մշակված ածխաջրերի, օրինակ՝ ալյուրի և շաքարի հավելմամբ, առաջացնում են կախվածություն։ Նոր հետազոտությամբ գիտնականները պարզել են, որ սննդի նկատմամբ վերաբերմունքը որոշ մարդկանց մոտ համապատասխանում է հոգեակտիվ նյութերից կախվածության չափորոշիչներին։