Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը չի բացառում, որ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հերթական «կլասիկո»ն կարող է վճռորոշ լինել երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում: Լուիս Էնրիկեի սաները «արքայական ակումբ»-ի դեմ հանդիպում են անցկացնելու մարտի 22-ին, Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում:
«Աստված տա, որ «Ռեալ»-ի դեմ խաղը վճռորոշ լինի «Բարսելոնա»-ի համար: Բայց Իսպանիայի առաջնության ճակատագիրը կախված է այլ երևույթներից, որոնք հիմա հնարավոր չէ վերահսկել: Գիտենք, որ կարող ենք օգտվել «Ռեալ»-ի վրիպումներից, ինչպես նաև պետք է ձգտենք հաղթանակ տանել յուրաքանչյուր հանդիպման ժամանակ»,- Marca-ն մեջբերում է Բուսկետսի խոսքերը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 25 տուրերից հետո «Ռեալ»-ը 61 միավոր է վաստակել և զբաղեցնում է առաջին տեղը: «Բարսելոնա»-ն 59 միավորով երկրորդն է: