Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում ` Քրիշտիանու Ռոնալդուին, Կարիմ Բենզեմային և Գարեթ Բեյլին միաժամանակ թիմի հիմնական կազմում ընդգրկելու նպատակահարմարության վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների ճնշող մեծամասնության կարծիքով` նշված ֆուտբոլիստները չպետք է միաժամանակ ընդգրկվեն հիմնական կազմում: Այդ տեսակետն ունեն հարցվողների 79.2%-ը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 25 տուրերի արդյունքում «արքայական ակումբ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 61 միավոր: