«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը կարող է ազատել աշխատանքից գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին, եթե թիմն ավարտի մրցաշրջանն առանց տիտղոսների: Այդ մասին հայտնում է The Guardian-ը: «Քաղաքայիններ»-ը շարունակում են հանդես գալ Չեմպիոնների Լիգայում և Անգլիայի առաջնությունում:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը «Մանչեսթեր Սիթի»-ն զիջեց «Բարսելոնա»-ին 1:2 հաշվով: Պրեմիեր լիգայի 27 տուրերից հետո ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` զիջելով առաջատար «Չելսի»-ին 5 միավոր:
Որպես չիլիացի մասնագետի փոխարինող «քաղաքայիններ»-ը դիտարկում են Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի և «Նապոլի»-ն գլխավորող Ռաֆայել Բենիտեսի թեկնածությունները: