Եվրոգոտու երկրները պատրաստում են նոր՝ թվով երրորդ օգնության փաթեթը Հունաստանին, որի ծավալը կկազմի 30-50 մլրդ եվրո։ Այս մասին հայտնում է իսպանական La Vanguardia պարբերականը՝ հղում անելով Իսպանիայի ֆինանսների նախարար Լուիս դե Գինդոսին։
Իսպանիան կհատկացնի այդ գումարի 13-14 տոկոսը։
«Հունաստանի համար գոյություն չունի այլընտրանք՝ եվրոպական հանրության հետ համերաշխություն դրսևորելուց բացի»,- նշել է նախարարը։ Նա վստահություն է հայտնել, որ Աթենքը եվրոգոտուց դուրս գալու որոշում չի ընդունի։