Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի կրկնակի մրցույթի արդյունքները ևս կարող են չեղարկվել

Երեկ Արդարադատության նախարարությունը հրապարակեց ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնում մրցութային փուլում հաղթող ճանաչված երեք անձանց ցուցակը: Ինչպես կանխատեսել էինք, երկրորդ եռյակում մեծ փոփոխություններ չկան: Նախկինում հաղթող ճանաչված ՀՀ նախկին օմբուդսմեն, հիմա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը կրկին գլխավորում է այդ ցուցակը: Երկրորդ տեղում նորից «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնակից Արա Ղազարյանն է, իսկ երրորդ տեղում վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է:

Մենք դեռևս անցած շաբաթ էինք ներկայացրել, որ իշխանությունների ծրագրերի համաձայն` նախորդ մրցույթը հաղթած Ա. Հարությունյանն ու Ա. Ղազարյանն այս անգամ կրկին հաղթող կհամարվեն: Իսկ գենդերային հավասարությունն ապահովելու համար ունեին երկու թեկնածուներ Լիանա Հակոբյանն ու Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Բայց քանի որ վերջինս օտար լեզվի հետ կապված ավելի ցածր ունակություններ ուներ և հարցազրույցի ժամանակ էլ իր պատասխաններով չարդարացրեց մրցութային հանձնաժողովի հույսերը, ընտրությունը կանգ է առել Լ. Հակոբյանի վրա: Այնպես որ, ՄԻԵԴ-ում դատավորի թեկնածուներ առաջադրելու իշխանությունների ծրագրերի հետ կապված անցած շաբաթվա մեր կանխատեսումները իրականություն դարձան: Եվ մրցութային հանձնաժողովն այնպես արեց, որ այս անգամ նույնպես եռյակի կազմում իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող որևէ թեկնածու չհայտնվի:

Ինչ վերաբերում է Ա. Հարությունյանին ու Ա. Ղազարյանին, հիշեցնենք, որ նրանք գլխավոր դատախազության պաշտոնյա Նելիկ Հարությունյանի հետ միասին հաղթող էին համարվել նաև անցած աշնանը տեղի ունեցած մրցույթի արդյունքում: Բայց հունվարի 12-ին Սերժ Սարգսյանը չեղյալ էր համարել իր այն հրամանագիրը, որով հաստատել էր այս եռյակի ցանկը: Ս. Սարգսյանի համար այդ քայլին գնալու հիմք էր հանդիսացել ԵԽԽՎ մասնագիտական խմբի խորհրդապահական կարծիքը, որի մեջ նշված է եղել, թե «ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին»:

Այս մեջբերումը հիմք ընդունելով՝ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե Ն. Հարությունյանը չի համապատասխանել ԵԽԽՎ-ի վերը նշված պահանջներին: Մինչդեռ ԵԽԽՎ մասնագիտական խմբի այդ խորհրդապահական կարծիքը հրապարակային չէ, և թե՛ թեկնածուները, թե՛ հանձնաժողովի անդամներն ասում էին, որ իրենք ծանոթ չեն այդ փաստաթղթին: Այնպես որ, միայն Արդարադատության նախարարության հայտարարությունը հիմք ընդունելով՝ դժվար է հավատալ, թե «ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին» չի համապատասխանել միայն Ն. Հարությունյանը: Կամ միայն այդ հանգամանքն է եղել պատճառը, որ այդ մասնագիտական խումբը մերժել է հայաստանյան մրցույթի արդյունքները:

Ինչ վերաբերում է երկրորդ մրցույթին և հաղթող ճանաչված երեք թեկնածուներին, ապա այս դեպքում նույնպես խնդիրներ կան: Նախ այն, որ մրցութային հանձնաժողովն այս անգամ հնարավորինս սահմանափակեց մրցույթի թափանցիկությունը: Առաջադրված թեկնածուների անձնական գործերն անհասանելի դարձրեց դիտորդների համար: Բացի այդ, անհասանելի են դարձրել թեկնածունների գրավոր թարգմանությունները: Նախորդ անգամ հնարավոր է եղել տեսնել, թե ինչպես են նրանք կատարել իրենց գրավոր թարգմանությունները: Մրցույթի ընթացքը դիտարկող «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչների կարծիքով` թափանցիկության պակասը լուրջ խախտում կարող է համարվել ԵԽԽՎ-ի կողմից:

Առայժմ դժվար է նաև ասել, որ ԵԽԽՎ-ն այս անգամ հալած յուղի պես կընդունի ընտրված թեկնածություններն ու ապրիլի վերջին սկսվող լիագումար նիստի ժամանակ վերջնական ընտրության քվեարկությունը կկազմակերպի: Օրինակ` ԵԽԽՎ-ի համար կարող է կարևոր լինել Ա. Հարությունյանի այն հայտարարությունը, թե ինքը Հայաստան վերադառնալու մտադրություն չունի, իր ընտանիքն էլ լքում է Հայաստանը: Այսինքն` ՀՀ շահերն այնտեղ ներկայացնելու հավակնություններ ունեցող մարդը իր ու իր ընտանիքի ապագան մեր երկրում չի տեսնում: Եվ այս հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ, որ ԵԽԽՎ խորհրդապահական խումբն այս անգամ էլ գտնի, որ Ա. Հարությունյանը չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի նույն 21-րդ հոդվածի` «Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր» պահանջին: Իսկ Ա. Ղազարյանը թեև այս անգամ ֆրանսերենի իմացության բանավոր թարգմանության հատվածի ժամանակ ավելի լավ արդյունքներ ցուցաբերեց, բայց արդեն մասնագետների հարցերին չկարողացավ պատասխանել: Ու դժվար է ասել, թե ՄԻԵԴ-ի դատավորի համար այդ մակարդակը որքան ընդունելի կլինի:

Ամեն դեպքում առաջիկայում Ս. Սարգսյանը հավանաբար կհաստատի այս ցանկն ու Արտգործնախարարության միջոցով այն կուղարկի ԵԽԽՎ: Եվ կսկսվեն եվրոպական այդ կառույցի խորհրդատվական խմբի ու արտգործնախարարության բանակցությունները: Իսկ թե այդ խումբն ի՞նչ թերություններ կգտնի այս երկրորդ մրցույթում կամ միգուցե ընդունելի կհամարի՞ արդյունքները` պարզ կդառնա ամենաուշը մինչև ապրիլ ամսի կեսերը:

Նաև ավելացնենք, որ դեռ չի հրապարակվել, թե ովքեր են զբաղեցրել չորրորդ, հինգերորդ կամ մյուս հորիզոնականները, չէ՞ որ մրցույթին մասնակցում էին 14 թեկնածուներ: Դեռևս հայտնի չէ, թե այս հաղթող համարված ու մյուս բոլոր թեկնածուները քանի միավոր են ստացել մրցութային հանձնաժողովի կողմից: Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովը գլխավորում էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Հանձնաժողովի անդամներն էին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Ռուբեն Մելիքյանն ու այլոք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում