Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

«Շուկայի տեղը չիմացողները հիմա էլ մեզանից 5 տոկոս են ուզում»․ Առևտրականների «ջարդը» շարունակվում է

«Առևտրականների ջարդը շարունակում են, շուկայի տեղը չիմացողները հիմա էլ մեզանից 5 տոկոս են ուզում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին Նորքի շուկայի աշխատակիցները:

Առևտրականներից Անդրանիկ Հունանյանն ընդգծեց, որ այսօր խորհրդարանը քննարկելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց` առևտրականները կա’մ պետք փաստաթղթավորեն ապրանքները և վճարեն 1,5 տոկոս, կա’մ վճարեն 5 տոկոս: Ըստ նրա՝ 5 տոկոսը գնողունակության անկման պարագայում շատ բարձր է, առանց այդ էլ ի վիճակի չեն անգամ 1,5 տոկոսը վճարել: «Վերջին ամիսներին երևաց` առևտուր չի լինում: Իրականում 5 տոկոսը շատ բարձր հարկատեսակ է, ապրանքաշրջանառությունը շատ քիչ է, անցումային շրջան է մեզ պետք, թող մինչև տարեվերջ գոնե մնա 3,5 տոկոս, առանց այն էլ փակվում է բիզնեսը, հետո հասնեն 1 տոկոսի»,- ասաց նա:

Շուկայում նաև բարկացած նշում էին, որ ժողովրդի մասին չեն մտածում. «Թող էս օբյեկտների ու ռեստորանների փոխարեն գործարան բացեն, աշխատենք, շուկայում կանգնելը մեզ էլ հաճելի չէ, բայց մի կտոր հացի փող ենք վաստակում: Շուկայից կուրսի չեն, օրենքներ են հանում: Եթե ուզում են մի կտոր հացը մեր ձեռքից վերցեն, թող վերցնեն, անհարմար է»:

Առևտրականները նշեցին, որ թեև կառավարությունը խոստացել էր, որ լավ է լինելու, բայց հիմա հակառակ միտումն է: Ըստ նրանց` եթե գնորդ չկա, հարկ էլ չկա, ուր մնաց` բարձր հարկ: «Փաստաթղթավորումը աբսուրդ է, 5 տոկոսը` ևս: Իրենք էլ գիտեն, փաստաթուղթն իրենք են տալիս, թող տան: Անհնար է, թող քարը փեշներից թափեն, թողնեն` հանգիստ աշխատենք: Քմահաճույք չէ, անհնարինը չենք կարող անել, թող 3,5 թողնեն, առանց փաստաթղթավորման»,- եզրափակեցին առևտրականները:

Առևտրականները բարկացած նշում էին, որ հոգնել են պահանջելուց, իրենց լսող չկա, բացի այդ` կարող է` իրենք էլ ծեծ ուտեն, առանց այն էլ սոցիալական ջարդ են անում:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում