Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Անհանդուրժողականության միսն ու արյունը

Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտը կտան անցյալ շաբաթավերջին Մոսկվայում, Կրեմլի հարևանությամբ զբոսնելիս գնդակահարված Պուտինի իշխանության հայտնի քննադատ, այսպես ասած` ոչ համակարգային արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Բորիս Նեմցովին: Սպանությունն իրավամբ ցնցել է ողջ աշխարհը:

Աշխարհը ուղղակի կամ անուղղակի մեղադրում է ՌԴ իշխանություններին, ՌԴ իշխանությունները հայտարարում են, որ սպանությունն իրենց դեմ էր: Այսպես, թե այնպես, տեղի ունեցածը չափազանց մտահոգիչ է, այդ թվում և` Հայաստանի համար, նկատի ունենալով մի քանի էական հանգամանքներ:

Նախ Ռուսաստանն ահռելի ազդեցություն ունի Հայաստանի վրա, և այն, ինչ տեղի է ունենում այդ երկրում, այսպես, թե այնպես ազդեցություն է թողնում Հայաստանի վրա: Սա նշանակում է, որ Նեմցովի սպանությունը միանշանակ դատապարտելի լինելով առաջին հերթին մարդկային բարոյականության և իրավականության տեսանկյունից, լինելով առաջին հերթին մարդկային ողբերգություն` նաև պետք է հանդիսանա լրջագույն դիտարկման նյութ հասկանալու համար, թե Ռուսաստանում առկա ինչ իրավիճակի և հնարավոր ինչ զարգացումների հետ գործ ունենք մենք, ինչ ուղղությամբ է գնում մեր երկրի վրա ահռելի ազդեցություն ունեցող այդ պետությունն ու ինչ վտանգներ ու ռիսկեր կան մեզ համար:

Մյուս մտահոգիչ հանգամանքն այն է, որ սպանությունն, ըստ էության, հանդիսանում է անհանդուրժողականության մթնոլորտի արգասիք: Ռուսաստանում պաշտոնական քարոզչությունը բավական ագրեսիվ կերպով անհանդուրժողականություն է տարածում Պուտինի քաղաքականության ցանկացած ընդդիմախոսության հանդեպ: Եվ նման տոտալ անհանդուրժողականության մթնոլորտում բռնությունը թևածում է օդում և կարող է բառի բուն իմաստով միս ու արյուն ստանալ ցանկացած պահի:

Ահա այս տեսանկյունից այլ կարծիքի հանդեպ անհանդուրժողականությունը հրատապ խնդիր է նաև Հայաստանում: Այստեղ, իհարկե, դեռ ռուսական դոզային չենք հասել, սակայն կա մեկ այլ վտանգավոր բան՝ այստեղ անհանդուրժողականությունը քարոզվում էր և՛ իշխանական, և՛ այսպես ասած` ոչ իշխանական մակարդակներում: Այլ կերպ ասած` երկկողմանիորեն էր սրվում անհանդուրժողականությունը, և մենք լրջորեն մտածելու բան ունենք` իրավիճակի այնպիսի կրիտիկական զարգացում թույլ չտալու համար, երբ ողբերգությունները կլինեն անխուսափելի: Առավել ևս, որ բարեբախտաբար, իհարկե, ոչ սպանության, սակայն բռնությունների դեպքեր վերջին շրջանում եղել են շատ հաճախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում