ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնկալում է Կուբայում ԱՄՆ դեսպանատունը բացել մինչև ապրիլի կեսեր։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
«Ես ակնկալում եմ, որ մեզ կհաջողվի դեսպանատուն բացել և որոշակի սկզբնական աշխատանք տանել՝ մինչ Պանամայում ապրիլի 10-11-ը ամերիկյան պետությունների գագաթնաժողովը»,- ասել է Օբաման։ Նա խոստովանել է, որ չի սպասում, թե իրենց կհաջողվի անհապաղ լիովին նորմալացնել հարաբերությունները։ Նրա խոսքով՝ դեռևս մեծ աշխատանք է պետք տանել։
Վաշինգտոնն ու Հավանան հայտարարել են հարաբերությունների ջերմացման մեկնարկի մասին անցած տարվա դեկտեմբերի 17-ին։