Դուբայում ձերբակալվել և կալանքի տակ են առնվել Մեծ Բրիտանիայի 3 քաղաքացիներ՝ հաղորդում է Sky News-ը: Տղամարդիկ «Ֆուջեյրա» օդանավակայանի մոտ լուսանկարել էին ինքնաթիռները: Բոլոր 3-ին մեղադրել են ազգային անվտանգության նկատմամբ ոտնձգության մեջ:
Ձերբակալվել են 53-ամյա Քոնրադ Քլիթերոյը, 45-ամյա Հարի Կուպերը և նրանց ընկերը՝ Նիլ Մունրոն: Քլիթերոյի կինը հայտնել է, որ իր ամուսինը ստիպված է բանտախուցը կիսել ավելի քան 20 կալանավորների հետ: Կնոջ խոսքով՝ իր ամուսինը ճնշման և սրտի հետ կապված խնդիրներ ունի:
Ամուսնուն մեկ անգամ այցելելու համար կինը պետք է վճարի 30 հազար դոլար: