Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն ահազանգում է՝ կապված Վեսթմինսթերյան պալատի վիճակի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով՝ շենքն այնքան է քայքայվել, որ եթե առաջիկա տարիներին համընդհանուր վերանորոգում չկատարվի, ապա խորհրդարանականները ստիպված կլինեն տեղափոխվել։
Ինչպես կարծում է Բերքոուն, այդ դեպքում բացառված չէ խորհրդարանի՝ Լոնդոնի սահմաններից դուրս ժամանակավոր տեղափոխությունը։
Խոսնակը Վեսթմինսթերի ռեստավրացիոն աշխատանքների արժեքը գնահատել է 4.5 մլրդ դոլար։
Բրիտանական խորհրդարանի շենքը՝ հայտնի Բիգ Բեն ժամացույցով, մի քանի ջրհեղեղներ ու հրդեհներ է վերապրել։ XIX դարի քարե ճակատամասի մի հատվածը վթարային վիճակում է։ Շենքի ենթակառուցվածքի մեծ մասը չի վերանորոգվել 1950-ականներից։