Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Դաշնակցական երիտասարդի առեղծվածային սպանության՝ իրար հակասող հանգամանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015թ. հունվարի 19-ին` կեսգիշերին մոտ, Երևանի Աբելյան փողոցում սպանություն էր եղել: Կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջանում ստացած դանակի հարվածներից մահացել էր ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի անդամ, Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Դալլաքյանը: Դեպքի հաջորդ օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին էր մեղայականով ներկայացել 27-ամյա Գագիկ Աբրահամյանը: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կատարվածի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն` այդ օրը Աբելյան փողոցի շենքերից մեկում երկու հարբած երիտասարդ դռնեդուռ էին ընկել, ինչ-որ մեկին էին փնտրում: Երրորդ հարկում էլ մի դուռ էին թակել, ու տան տիրոջ հետ կռիվ էր սկսել, որն ավարտվել էր դանակահարությամբ:

Մարմնական վնասվածք ստացողներից մեկի՝ Արմանի ձախ ձեռքն էր վնասվել: Նա այդ օրը Կապանից Վազգենենց տուն հյուր էր եկել: Ճաշել էին, օղի խմել, հետո Վազգենն առաջարկել էր տնից դուրս գալ և գնալ մեկ այլ շենքում գտնվող մի աղջկա տեսնելու: Արդյունքում տեղի էր ունեցել վերը նշվածը:

Դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս. սպանվածի հարազատներին հանգիստ չեն տալիս տարածված լուրերն այն մասին, թե Վազգեն Դալլաքյանը կարող էր այն աստիճան հարբել, որ կռվի բռնվեր, արդյունքում էլ նման ողբերգություն տեղի ունենար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վազգենի հորաքույրը` Անահիտ Դալլաքյանը, հայտնեց, որ իր եղբորորդին առիթից առիթ էր ալկոհոլ օգտագործում, այն էլ քիչ չափաբաժնով: «Վազգենի հայրը զոհված ազատամարտիկ է: Եղբորս մահից հետո կնոջ մոտ քաղցկեղ առաջացավ ու վեց տարի առաջ մահացավ: Վազգենին նրա տատն է մեծացրել, դաստիարակել: Այնքան խելացի, զուսպ, համեստ ու կրթված երիտասարդ էր, որ երբևէ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ծնողազուրկ էր ու կյանքի դժվար պայմաններում էր ապրում»,- հուզված պատմեց մեր զրուցակիցը:

Տուժողի իրավահաջորդ ճանաչված Անահիտ Դալլաքյանի խոսքով՝ Վազգենի տատիկը պատմել է, որ դեպքի օրը ոչ թե Վազգենն է կապանցի բարեկամին առաջարկել դուրս գալ, այլ հակառակը:

Ի վերջո, երիտասարդներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել, թե ոչ, պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննության արդյունքներից, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ հանգամանքը բացառեցին նաև Վազգենի մտերիմ ընկերը՝ Դավիթը, և նրա վարպետության դասախոսը՝ Ռոբերտ Մինասյանը: Դավիթը վստահեցրեց, որ ընկերոջը ճանաչելու յոթ տարիների ընթացքում նրան երբեք հարբած կամ ագրեսիվ վիճակում չի տեսել: «Վազգենը համակուրսեցիս էր. նրան վաղուց եմ ճանաչում: Մեզ համար շատ տարօրինակ է, թե նա ինչու պետք է գիշերվա ուշ ժամի այդ շենք գնար: Երբեք չի ասել, որ այնտեղ ծանոթ աղջիկ կա: Նույնը նրան սպանողի մասին կասեմ. երբ նկարը տեսա, զարմացա, երբեք նրան Վազգենի կողքին չեմ տեսել: Չեմ ճանաչել ու համոզված եմ՝ Վազգենն էլ չի ճանաչել: Վազգենը խաղաղասեր մարդ էր, միշտ համախմբում էր բարեկամներին: Հարազատներից ով ինչ խնդիր ունենում էր, Վազգենին էր դիմում»,- պատմեց Դավիթը:

Ռոբերտ Մինասյանի խոսքով՝ Վազգենին ճանաչում է այն ժամանակվանից, երբ նա դեռ 5 տարեկան էր: «Միշտ էլ ինձ վրա լավ տպավորություն է թողել: Տատն անձնազոհաբար խնամում էր նրան: Վազգենը շատ կիրթ, հավաքված երիտասարդ էր: Անգամ այն ժամանակ, երբ մայրը քաղցկեղից մահացավ, Վազգենը կարողանում էր դիմակայել դժվարություններին: Իհարկե, շատ հավանական է, որ կյանքի նման հարվածներից հետո մարդը ջղային ու ագրեսիվ դառնա, բայց Վազգենի մոտ նման վիճակներ, առավել ևս՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու, չեմ տեսել»,-սպանվածին բնութագրեց Ռ. Մինասյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում