ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի պաշտոնական դիմանկարում նկարիչը ակնարկել է Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալը: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Դիմանկարիչ Նելսոն Շենքսը հայտարարել է, որ Քլինթոնի «վարչակազմը շատ լավ բաներ է արել», սակայն նա նախագահին համարում է «բոլոր ժամանակների ամենամեծ ստախոսը»: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է համարել դիմանկարում ակնարկել Լևինսկու հետ կապված սկանդալը:
Դիմանկարում Քլինթոնը Սպիտակ տանը բուխարու ֆոնին է: Բուխարու վրա կարելի է նկատել մարդու ուրվագծի ստվեր: Նկարիչը բացատրել է, որ դա Լևինսկու ստվերն է՝ կապույտ զգեստով։