Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Գյումրեցի անչափահաս ծանրամարտիկը ծեծել և ծանր վիրավորել է իր բարևը մերժած դասընկերուհու հորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս՝ 1998 թվականի նոյեմբերի 18-ին ծնված, դեպքի պահին՝ 2014 թվականի օգոստոսի 3-ին, դեռ 15 տարեկան Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը:

Տիգրանը սովորում է օլիմպիական հերթափոխի քոլեջում, զբաղվում է ծանրամարտով: Նրա ծնողները հաշմանդամ են, ընտանիքը բնակվում է տնակային պայմաններում:

Ըստ դատական ակտի՝ դեպքի օրը Տիգրանն իր տարեկիցներ Հրաչի, Տիգրանի, Ազատի, Արմանի և Ժանի հետ գտնվել է Գյումրիի Իսահակյան փողոցի պուրակում:

Տղաների խումբը տեսել է պուրակով անցնող անչափահասներ Սուսաննային, Սալբիին ու Սարգիսին:

Տիգրանը մոտեցել է Սուսաննային ու բարևել է, որովհետև նրան ճանաչել է դպրոցական ճամբարից: Սուսաննան չի բարևել Տիգրանին, վերջինս վիրավորվել է ու քաշել է Սուսաննայի ձեռքից, հարցրել է՝ ինչու չի բարևում:

Սուսաննան ու Տիգրանը, ըստ դատական ակտի, քաշքշել են իրար, հրել են, միասին ընկել են գետնին, նրանց շորերը ցեխոտվել են:
Տիգրանն ապտակել է Սուսաննային:

Սուսաննան վիրավորական բառեր է ասել ու սպառնացել է, թե հորն ասելու է:

Սուսաննան, նրա քույրն ու եղբայրը տուն են գնացել, տեղի ունեցածը պատմել են իրենց հորը՝ Միհրանին:

Վերջինս որդու՝ Սարգիսի հետ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում գնացել է Իսահակյան փողոցի պուրակ:

Տեքստիլագործների ակումբի մոտակայքում Միհրանը Սուսաննային նեղացնելու հարցով վիճել է անչափահաս Տիգրանի հետ: Նրանք քաշքշել են միմյանց: Տիգրանը իր մոտ ունեցած սուր ծակող առարկայով հարվածել է Միհրանի կրծքավանդակի ձախ կեսին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած վերքերի, ձախակողմյան պնևմոթորաքսի ձևով:

Դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով Տիգրանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա հայտնել է, թե ընկերների հետ նոր էին վերադարձել ֆուտբոլի խաղից: Իրենց մոտով անցել են երկու աղջիկ ու մի տղա: Ինքը ճանաչել է Սուսաննային, բարևել է նրան, բայց Սուսաննան չի պատասխանել: Ինքը մոտեցել է նրան՝ պարզելու, թե ինչու չի բարևում: Բռնել է նրա թևից: Սուսաննան հրել է իրեն: Անձրևոտ եղանակ էր, իրենք սայթաքել ու միասին ընկել են, իրենց շորերը ցեխոտվել են:

Սուսաննան վիրավորական արտահայտություններ է արել իր ու ընկերների հասցեին, սպառնացել է, թե հորը կասի, նա հաշվեհարդար կտեսնի: Նրանք հեռացել են:

Ինքն ընկերների հետ քայլել է դեպի Տեքստիլագործների ակումբ: Ցայտաղբյուրի ջրով լվացվել է, գետնից վերցրել է «բզատիպ մեխ» ու կռացած՝ մաքրել է սպորտային կոշիկների ցեխը:

Այդ պահին լսել է ինչ-որ մեկի բարձր հայհոյանքները: Տեսել է, որ մի տարիքով տղամարդ է մոտենում, նա, երևի, սթափ չի եղել: Հասկացել է, որ նա Սուսաննայի հայր Միհրանն է:

Սուսաննայի եղբայրը մատնացույց է արել իրենց, ասել է, որ իրենք են եղել:

Տղամարդը հայհոյել է իրենց, ագրեսիվ պահվածք է ունեցել, ինքն ու ընկերները ներողություն են խնդրել ու հետ-հետ են գնացել, բայց այդ տղամարդը հարձակվել է իրենց վրա, նույնիսկ ձեռքը ծոցն է տարել, սպառնացել է, թե բոլորին մորթելու է, «լիմա-լիմա» կտրատելու է: Նա բռնել է իրեն, քաշքշել է:

Ընկերները փորձել են իրեն ազատել այդ տղամարդու ձեռքից: Ինքը վախեցած էր: Ազատվելու համար բռունցքներով անկանոն հարվածել է այդ տղամարդու մարմնին, չի տեսել՝ նա վնասվածք ստացել է, թե ոչ:

Երբ այդ տղամարդը բռնել է իր շորերից, կոշիկները մաքրելու «բզատիպ մեխը» իր աջ ձեռքում էր: Տղամարդուն ինքը բռունցքներով է խփել, ձեռքին եղած մեխին ուշադրություն չի դարձրել: Ինքը հարվածել է վախից, ցանկացել է ազատվել այդ տղամարդու ձեռքից:

Երբ ազատվել է, մեխն իր ձեռքին չի եղել: Թե որ պահին է ընկել, չի զգացել, չի էլ փնտրել, թողել-հեռացել է: Այդ տղամարդու հարվածներից իր մարմնին էլ կապտուկներ են առաջացել, բայց ինքը դրանց մասին ոչ ոքի չի ասել:

Ինքը դիտավորություն չի ունեցել Միհրանին վնասվածք պատճառելու, հնարավոր է՝ ձեռքի մեխով պատահականորեն է վնասել, ինչի համար զղջում է:

Տիգրանը պնդել է, թե ընկերները տուժողին չեն հարվածել, միայն միջամտել են, որ իրենց բաժանեն:

Տուժող Միհրանը հայտնել է, թե դեպքի օրը իր անչափահաս երեխաները լաց լինելով տուն են մտել ու պատմել, որ ճանապարհին հինգ անծանոթ տղաներ Սուսաննային անհանգստացրել են, նրանցից մեկը ապտակել է Սուսաննային ու հայհոյել է:

Ինքը որդու հետ անմիջապես գնացել է Տեքստիլագործների ակումբի մոտ, այնտեղ տեսել են հինգ տղաների՝ մոտ 16 տարեկան: Որդին ցույց է տվել նրանցից մեկին ու ասել է, թե նա է անհանգստացրել Սուսաննային: Այդ երիտասարդը մոտեցել ու առաջարկել է առանձնանալ ու խոսել:

Ինքը հայհոյել է այդ տղային, նա էլ բռունցքով խփել է իր մարմնին: Մոտեցել են ևս երկու տղաներ, նույնպես հարվածել են իրեն բռունցքներով ու ոտքերով, պատճառել են ֆիզիկական ցավ:

Այդ պահին կանգնել է անցնող մի ջիպ: Վարորդն իջել է մեքենայից, դիտողություն է արել իրեն ծեծող տղաներին, նրանք հեռացել են:

Իր որդին նայել ու տեսել է, որ իր մեջքից արյուն է գալիս: Գնացել են տուն, իր ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Ինքը չի նկատել, թե կոնկրետ ով և ինչ առարկայով է հարվածել իրեն: Հետագայում է իմացել, որ Տիգրանն է իրեն վնասել: Քանի որ արդեն ապաքինվել է, ոչ մեկի, այդ թվում՝ Տիգրանի նկատմամբ բողոք կամ պահանջ չունի:

Անչափահաս Սուսաննան հայտնել է, թե փողոցով անցնելիս իրենց են մոտեցել հինգ անծանոթ երիտասարդներ: Մեկն ասել է, թե իրեն ճանաչում է, ինքն էլ ասել է, թե նրան չի ճանաչում:

Այդ տղան սկսել է հետապնդել իրեն, ինքը դիտողություն է արել, բայց այդ տղան քաշել է իր շորերից: Ինքը նրան վիրավորել է, այդ տղան իրեն ապտակել է: Հետո լաց լինելով քրոջ ու եղբոր հետ տուն է գնացել, հորը պատմել են…

Տիգրանի ընկերներից մեկը հայտնել է, թե իրենք մոտեցել են անցնող աղջիկներին, որ ծանոթանան: Տիգրանը խոսել է տարիքով ավելի մեծ աղջկա՝ Սուսաննայի հետ, նա Տիգրանին կամ Ազատին անվանել է «թուլա», դրա համար աղջկան ապտակել են…

Սպորտով զբաղվող դեռահասների պահվածքը՝ փողոցում անչափահաս աղջկան մոտենալը, աղջկան ապտակելը, աղջկա հորը խմբով ծեծելը նրանց վատ դաստիարակության արդյունքն է, ինչը տղաներից մեկին հանգեցրել է մարդու առողջության դեմ ուղղված ծանր հանցավոր արարքի կատարմանը: Հնարավոր է՝ խմբով չլինեին, ամբոխային պահվածք չդրսևորեին, բայց յուրաքանչյուրն իր արարքի համար է պատասխանատու…

Չափահաս տղամարդն էլ, միգուցե, դեռահաս տղաների հետ այլ ձևով պիտի խոսեր, պիտի ծնողաբար մոտենար, բայց որպես փողոցում վիրավորված դեռահաս աղջկա հայր՝ երևի չի տիրապետել իրեն, նաև չի պատկերացրել, որ դեռահասները կծեծեն, ավելին՝ ծակած վերքեր ու ծանր վնաս կպատճառեն իրեն…

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ անչափահաս ամբաստանյալ Տիգրան Ա.-ն զբաղվում է ծանրամարտով, բազմաթիվ պատվոգրեր ունի, դրական է բնութագրվում, ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, հիվանդ ծնողների հետ, մեղքն ընդունել ու զղջացել է…

Տիգրանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Նա դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում