Մարտի 2-ին, ժամը 15.34-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն կամրջի տակ կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, փրկարար ջոկատի խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կամրջի տակ՝ ծառից կախված հայտնաբերվել է Վ. Ա.-ի (ծնվ. 1988թ.) դին:
Փրկարարներն իջեցրել են դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Shamshyan.com-ն էլ հատնում է, որ ինքնասպան եղած երիտասարդի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է.
«Կներեք ամեն ինչի համար, Պապ ջան շատ եմ քեզ տանջել ու չեմ ուզում, որ դա շարունակվի: Մեր սաղ անհաջողությունը ես էի, Քեզ ու Մամային շատ եմ սիրում: Քո նման Հայր մարդիկ պետք ա երազեն, որ ունենան. Չգնահատեցի, կներեք, սիրում եմ ձեզ»:
Մանրամասները՝ interpress.am-ի