Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Երբ մի անձի վրա է հիմնվում ամբողջ հարվածը՝ ունենում ենք այն, ինչ ունենք

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

– Նախորդ ՀԱԿ հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեց «ջղաձգվողներին», ովքեր դեմ էին ԵՏՄ անդամակցությանը, երեկ էլ փաստացի հիշեց նրանց՝ ասելով, որ ավելի շատ խնդիր է դրվել ընդդիմափոխության, քան իշխանափոխության, մանավանդ որ ընդդիմափոխությունն ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան իշխանափոխությունը: Արդյոք հստակեցնելու ժամանակը չէ՞, թե ովքեր են ընդդիմադիրները:

– Մի կողմից՝ եթե կատակով ասեմ՝ ինչպես ջղաձգվողներից մեկը, ինձ թվում է, որ ամբողջ խնդիրն այն չէ, թե դու անձի հանդեպ ինչ տեսակետ ունես, այլ քո արժեհամակարգում ինչ տեսլական կարող ես առաջարկել հանրությանը իր ապագա զարգացման համար: Այստեղ ամեն կուսակցություն, որը մասնակցել է ԱԺ  ընտրություններին, իր տեսլականն է առաջ քաշել իր նախընտրական ծրագրով:

Ինձ թվում է՝ եթե  իրենք իրական նախընտրական ծրագրերը գրել են՝ հիմնվելով իրենց արժեքային համակարգի խնդրի և այն տեսլականի վրա, որում իրենց պատկերացնում են,  պետք է քայլեր ձեռնարկեն այդ տեսլականը կյանքի կոչելու: Ի վերջո մենք պայքարում ենք նախընտրական շրջանում այդ տեսլականը համոզելու ժողովրդին, թե՝ այդ տեսլականը ձեզ ավելի լավ ապագա է բերելու, մարդիկ դրա համար քվե են տվել:  Հիմա դրանից հետո շուռ գանք և ասենք՝ չէ, մենք այդ ծրագրերը գրել ենք, ներկայացրել ենք, բայց դրանից հետո իրավիճակ է  փոխվել, պետք է այլևս դրան չգամ, չհասնեմ, անսկզբունքային մոտեցում է, և մարդկանց սկսում են ճիշտ կամ սխալ պիտակավորել: Եթե իմ տեսլականն այլընտրանքն է,  ապա մենք ընդդիմություն ենք այն տեսլականին, որը իշխանությունները այսօր փորձում են առաջ տանել: Մենք պետք է սկզբունքայնորեն գնանք առաջ, դրանից ավելին պետք է  գնահատի ժողովուրդը:

Հասկանալով, որ «Ժառանգությունը» եղել է այն կուսակցություններից մեկը,  որ տեսլական է բերել ավելի խորը եվրաինտեգրման համար կամ ավելի խորը ինտեգրվելու ՆԱՏՕ համակարգին, փորձելով աշխարհի այդ երկու ինստիտուցիոնալ կառուցվածքներից բոլոր դրականը վերցնել, մենք պետք է շարունակենք այդ տեսլականը առաջ տանելու համար բոլոր քայլերը ձեռնարկել:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում