Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Վիլյառեալ»-ին:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց «արքայական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ «դեղին սուզանավ»-ի հարձակվող Խերարդ Մորենան 64-րդ րոպեին հավասարեցրեց այն:
«Ռեալ»-«Վիլյառեալ»` 1:1
1:0 Ռոնալդու 11մ. (52՛), 1:1 Մորենա (64՛)