Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն իր պաշտոնը լքելուց առաջ երկրի Կոնգրեսում հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ իր նախագահության 8 տարվա ընթացքում Արգենտինան դարձել է աշխարհի միակ երկիրը, որը կրճատել է իր ազգային պարտքը:
Քիրշների ելույթը հնչել է մի քանի օր հետո, երբ դաշնային դատավորը փակել է նրա և երկրի ԱԳՆ ղեկավարի դեմ դատական գործը:
Երկու քաղաքական գործիչները մեղադրվում էին 1994 թ. Բուենոս Այրեսի հրեական կենտրոնում ռումբի պայթյունին Իրանի ենթադրյալ մասնակցությունը քողարկելու համար: